ՀՊՏՀ աշխատակիցները Թբիլիսիում մասնակցել են տեղեկատվական սեմինարների

Դիտումների քանակ՝ 2476

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող և արտաքին դրամաշնորհների պատասխանատու Տաթև Եղյանը և միջազգային կապերի բաժնի գլխավոր մասնագետ Արփինե Ջրաղացպանյանը նոյեմբերի 18-20-ը Թբիլիսիում մասնակցել են «Հորիզոն 2020» ծրագրի հայտադիմումի մշակման վերաբերյալ տեղեկատվական սեմինարներին:

ՀՊՏՀ միջազգային կապերից հայտնում են, որ սեմինարների ընթացքում Եվրոպական հանձնաժողովից հրավիրված փորձագետները մասնակիցներին ներկայացրել են՝ ինչպե՞ս դիմել «Հորիզոն 2020» ծրագրին, ինչպիսի՞ առաջնահերթություններ կան, ինչպե՞ս մշակել հաջողակ ծրագիր և կազմել բյուջե, ի՞նչ չափանիշներով են դրանք գնահատվում: Խմբային աշխատանքների միջոցով մասնակիցները հնարավորություն են ունեցել կիրառել ստացած գիտելիքները գործնական դաշտում:

Սեմինարների այս շարքը ՀՊՏՀ աշխատակիցների համար գործնական կապերի հաստատման բարենպաստ հարթակ է հանդիսացել. ձեռք են բերվել պայմանավորվածություններ վրացական մի շարք համալսարանների հետ՝ միջբուհական կապեր ստեղծելու և զարգացնելու ուղղությամբ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին