ՀՊՏՀ ուսանող, եռացատկորդ Լևոն Աղասյանը ռեկորդ է սահմանել

Դիտումների քանակ՝ 1272

Հունվարի 19-ին Ղազախստանի Ուստ-Կամենոգորսկ քաղաքում տեղի է ունեցել Օլգա Ռիբակովայի միջազգային մրցաշարը, որտեղ ատլետիկայի եռացատկ մարզաձևում Հայաստանը ներկայացնող Լևոն Աղասյանը 16մ 63 սմ ցուցանիշով մրցման ռեկորդ է սահմանել՝  հաստատելով 2019թ. Եվրոպայի  առաջնությանը մասնակցելու վարկանիշը:
Լևոնը սովորում է ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 3-րդ կուրսում (հեռակա), ՈւԽ «Լավագույն ուսանող-2018թ.» մրցույթի արդյունքով ՀՊՏՀ լավագույն մարզիկն է:
Մեզ հետ զրույցում խոստումնալից եռացատկորդն ասաց, որ այս հաղթանակը ոգեշնչող է և պարտավորեցում է առավել եռանդուն մարզվել ու նախապատրաստվել մարտի 1-4-ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը, ինչպես նաև 2020թ. կայանալիք Օլիմպիական խաղերին:
Շնորհավորում ենք Լևոնին և մաղթում նոր ռեկորդներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին