ՀՊՏՀ ուսանող Վահան Տեր-Բալյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Դիտումների քանակ՝ 1474

ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի ֆինանսներ մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող, բազկամարտիկ Վահան Տեր-Բալյանը, հոկտեմբերի 12-21-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում, մինչև 21 տարեկանների 65-70 քաշային կարգում, դարձել է արծաթե մեդալակիր:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում նա այսօր հյուր էր ՀՊՏՀ բազկամարտի թիմի մարզիչ, ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի դասախոս Արման Գուլյանի հետ՝ իր հետ բերելով մրցանակներ՝ գավաթն ու մեդալը:

Առաջնությունում բացարձակ արդյունք ցուցաբերելուն Վահանին խանգարել է ձեռքի վնասվածքը, որը ստացել է վրացի մարզիկի հետ մինչ եզրափակիչ փուլը կայացած մենամարտում, որը հաղթանակով է ավարտել, որը, սակայն, ցավոք, չի կարողացել պահպանել եզրափակիչ փուլում (նույն մարզիկի հետ մենամարտում) և գրավել է 2-րդ հորիզոնականը:
Այնուհանդերձ, Վահանը չի վհատվում, և պատրաստվում է ձեռքի վնասվածքը բուժելուց հետո շարունակել ակտիվ մասնակցությունը հայաստանյան, միջազգային մրցումներին և հանդես գալ լավագույն մարզավիճակում ու առավելագույն արդյունքով:
Շնորհավորում ենք Վահանին, մաղթում կամք, համառություն և մարզական հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին