Ընթացիկ ստուգումներն ու միջանկյալ քննությունները մոտենում են. ծանոթացեք ժամանակացույցերին

Դիտումների քանակ՝ 1373

Հարգելի' ուսանողներ ՀՊՏՀ ուսումնական բաժնից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 29-ին մեկնարկում են առկա բակալավրիատի 1-3 կուրսերի ընթացիկ ստուգումները, իսկ նոյեմբերի 1-ից՝ 4-րդ կուրսերի միջանկյալ քննությունները: Դեկանատները տրամադրել են ընթացիկ ստուգումների և միջանկյալ քննությունների ժամանակացույցերը: Դրանք ներկայացված են ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Ուսանող» խորագրի ներքո՝ հենց առաջին բաժնում: Ծանոթացեք և նախապատրաստվեք:
Մաղթում ենք հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին