ՀՊՏՀ մարզիկները՝ ուժային եռամարտի հանրապետական առաջնության մեդալակիրներ

Դիտումների քանակ՝ 1213

ՀՀ բուհերի ուսանողների 20-րդ հանրապետական մարզական խաղերի ծրագրով ապրիլի 18-ին տեղի ունեցած ուժային եռամարտի առաջնությունում ՀՊՏՀ ուսանող-մարզիկները փայլուն են հանդես եկել: Այս առաջնությունից մեր տղաները վերադարձել են 1 ոսկե և 2 արծաթե մեդալներով: Ինչպես մեզ հայտնեց ուժային եռամարտի մարզիչ, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս Արման Գուլյանը, առաջնությունում մեր համալսարանը ներկայացրել է 4 մարզիկ: Այսպիսով, ֆինանսական ֆակուլտետի հեռակա մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Էդգար Բադալյանը 60 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ, նույն ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Ռուդոլֆ Վարդանյանը 60 կգ քաշային կարգում արժանացել է արծաթե մեդալի, ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի 2-րդ կուրսեցի Վանիկ Փափախչյանն էլ 52 կգ քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել: Մեր մյուս մարզիկը՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 1-ին կուրսեցի Վահե Ներսիսյանը 82,5+ քաշային կարգում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Մարզչի գնահատմամբ՝ արդյունքները ոգևորող ու խոստումնալից են: Ի դեպ, ոսկե մեդալակիր Էդգար Բադալյանը մայիսին Հայաստանը ներկայացնելու է Ուկրաինայում կայանալիք ուժային եռամարտի աշխարհի առաջնությունում:

Նշենք, որ ուժային եռամարտի առաջնությանը մասնակցել են 10 բարձրագույն ուսումնական հաստատությունների շուրջ 150 մարզիկ-մարզուհիներ:

Շնորհավորում ենք, մաղթում նոր հաղթանակներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին