Գիտական սեմինարում քննարկվեցին մայրենի և օտար լեզուների դասավանդման առանձնահատկությունները

Դիտումների քանակ՝ 2152

«Լեզուների դասավանդման մեթոդիկա, լեզուների դասավանդման առանձնահատկությունները տնտեսագիտական բուհում, օտար լեզվից մայրենի և մայրենիից օտար լեզու թարգմանության տեսական և գործնական հիմնահարցեր, լեզվաբանություն, լեզուների զուգադրական ուսումնասիրություն, գործարար անգլերենի, ռուսերենի, հայերենի բառապաշար, լեզվական հմտությունների զարգացում». լեզուների ամբիոնի՝ այսօր կայացած գիտական սեմինարի խորագիրն ընդգրկուն էր: Հատկանշական է՝ ամբիոնը միավորում է հայերենի, ռուսերենի և օտար լեզուների մասնագետների, և գիտական հետազոտություննների ուղղությունները բազմազան են:

Գիտական սեմինարի մասնակիցներին ողջունեցին գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, լեզուների ամբիոնի վարիչի ժ/պ Լուսինե Հարությունյանը, ապա սկսվեցին զեկուցումները:

Ամբիոնից ելույթ ունեցան դոցենտ Զուխրա Երվանդյանը՝ «Հայոց լեզվի դասավանդման մեթոդական դիտարկումներ», դասախոս Լիլիթ Հակոբյանը՝ «Սովորողը՝ որպես կրթական գործընթացի ոչ թե ունկնդիր, այլ մասնակից», դասախոս Աննա Երկանյանը՝ «Ակտիվ ուսուցման մեթոդը որպես արդյունավետ դասի միջոց», դոցենտ Ռուզաննա Սարգսյանը՝ "Формирование метакогнитивной компетенции на уроке РКИ: дидактический инструментарий", դոցենտ Արևիկ Հայրապետյանը՝ «Ուսումնառությանը նպաստող մեթոդներից մինչև ուսումնառությանը նպաստող գնահատում» և դասախոս Թամարա Սարգսյանը՝ «Մայրենի լեզվի դերը օտար լեզվի ընկալման և վերարտադրման գործընթացում» թեմաներով:

Սեմինարի հատուկ հյուրերն էին Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնի ներկայացուցիչներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին