Հիշեցում. ՀՊՏՀ-ն հայտարարում է քոլեջների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների ընդունելություն

Դիտումների քանակ՝ 1410

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) հայտարարում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջի) բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների 2019-2020 ուսումնական տարվա ընդունելություն (հեռակա ուսուցմամբ): Մասնագիտությունների ցանկը՝ ստորև ներկայացված փաստաթղթում:

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են հուլիսի 4-21-ը և օգոստոսի 19-30-ը ներառյալ, ժամը 9.00 -17.00-ը:

Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

  1. դիմում՝ ուղղված ռեկտորին,
  2. ավարտական փաստաթղթի բնօրինակ՝ դիպլոմ և դրա ներդիր,
  3. ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի արձանագրության պատճեն կամ երաշխավորագիր,
  4. չորս լուսանկար (3x4 չափսի),
  5. անձը հաստատող փաստաթուղթ և դրա պատճեն,
  6. զինվորական գրքույկ կամ կցագրման վկայական և դրա պատճեն,
  7. ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնությունից օգտվելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ (առկայության դեպքում):

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՊՏՀ համապատասխան հանձնաժողովներում, որոնք աշխատում են բոլոր օրերին՝ ներառյալ տոն և հանգստյան օրերը, ժամը 9.00 -17.00-ը:

Հասցեներ՝ ք. Երևան, Նալբանդյան 128 (ֆինանսական ֆակուլտետի 1-ին հարկ), հեռ.՝ (+374 10) 593-473ք. Գյումրի, Վ.Սարգսյան 32, հեռ.՝ (+374 312) 2-54-10ք. Եղեգնաձոր, Վայքի փողոց 4, հեռ.՝ (+374 281) 2-54-10

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի տրամադրած փաստաթղթին ծանոթացեք այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին