Հայտնի են ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջ ընդունված ուսանողների անունները

Դիտումների քանակ՝ 5845

ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջում ընդունելության գործընթացն ամփոփվել է և հայտնի են դարձել քոլեջ ընդունված ուսանողների անունները:

ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Դիանա Գալոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ քոլեջի մասնագիտությունների նկատմամբ այս տարի եղել է աննախադեպ հետաքրքրություն: «Քոլեջի 5 մասնագիտությունների 72 տեղի համար, ընդհանուր առմամբ, եղել է 512 դիմում-հայտ, իսկ ուսումնարանի 2 մասնագիտությունների 30 տեղի համար` 88 դիմորդ»,- մեզ հետ զրույցում նշեց պրոռեկտորը:

Ցուցակները երեկ փակցվել են քոլեջում, դրանք առցանց հասանելի են նաև ՀՊՏՀ պաշտոնական կայքում, կարող եք ծանոթանալ այստեղ և այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին