ՀՊՏՀ-ն հայտարարում է վճարովի հեռակա ուսուցման մագիստրատուրայի ընդունելություն

Դիտումների քանակ՝ 5399

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 2019/2020 ուսումնական տարվա համար հայտարարում է ԲՈւՀ-ի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (վճարովի) հեռակա ուսուցման մագիստրատուրայի ընդունելություն` հետևյալ կրթական ծրագրերով:

ՀՊՏՀ հեռակա ուսուցմամբ մագիստրատուրա մրցութային կարգով (ըստ նախորդ կրթական աստիճանի դիպլոմի հավելվածում գրանցված ուսումնառության բոլոր կիսամյակների արդյունքում կուտակված միջին որակական գնահատականի՝ ՄՈԳ-ի) կարող են ընդունվել ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առնվազն բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող անձինք:

Հեռակա մագիստրատուրայում ուսուցումն իրականացվում է բացառապես վճարովի հիմունքներով, ուսման տևողությունը 2.5 տարի է (5 կիսամյակ):

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովից ստացված հայտարարությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին