Դավիթ Հախվերդյանը և Համազասպ Գալստյանը՝ «Ռազմատնտեսական անվտանգության արդի սպառնալիքները Հայաստանում» խորագրով կլոր սեղան-քննարկման հիմնական զեկուցողներ
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Հախվերդյանը և «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող, տնտեսագիտության թեկնածու Համազասպ Գալստյանը հունիսի 16-ին մասնակցել են ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում կազմակերպված «Ռազմատնտեսական անվտանգության արդի սպառնալիքները Հայաստանում» խորագրով կլոր սեղան-քննարկմանը: Հրավիրյալները քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմից հետո ձևավորված նոր աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական իրողություններով պայմանավորված՝ Հայաստանի համար ռազմատնտեսական ոլորտում նոր ռազմավարական խնդիրների հստակեցման և տնտեսական քաղաքականության վերանայման հարցերը։
Դավիթ Հախվերդյանը հանդես է եկել «Աշխարհաքաղաքական հակառակորդների հետ տեխնոլոգիական խզումը՝ որպես արդի ռազմատնտեսական սպառնալիք», Համազասպ Գալստյանը՝ «Ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունը ՀՀ ռազմատնտեսական միջավայրի վրա» թեմայով զեկուցումներով։
Կլոր սեղան-քննարկման վերաբերյալ առավել հանգամանալից տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղմամբ։