«Քննարկում» հաղորդաշարի անդրադարձը մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի խնդիրներին

22.05.2023 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 692

«Նոյյան Տապան» լրատվական-վերլուծական կենտրոնի «Քննարկում» հաղորդաշարի մայիսի 19-ի հյուրը «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող, տնտեսագիտության թեկնածու Համազասպ Գալստյանն է։

Հարցազրույցում տնտեսագետն անդրադարձել է մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի խնդիրներին, առկա մարտահրավերներին, պարզաբանել, թե ինչով է պայմանավորված Երևանի ավտոբուսների երթուղիների ծանրաբեռնվածությունը, խոսել խցանումների և վճարային համակարգի անկատարության մասին։

Հաղորդաշարը հասանելի է «Նոյյան Տապան» լրատվական-վերլուծական կենտրոնի կայքում՝ հետևյալ հղմամբ։