Մեկնարկում են հեռակա կրթաձևի դասերը. դասացուցակները՝ առցանց

Դիտումների քանակ՝ 4244

Հարգելի ուսանողներ, հոկտեմբերի 1-ին մեկնարկում են 2018-2019 ուստարվա հեռակա կրթաձևի բակալավրիատի 2-5-րդ և մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսումնական պարապմունքները: Հիշեցնենք, որ հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի 1-ին կուրսերում դասերը մեկնարկելու են հոկտեմբերի 29-ին:

ՀՊՏՀ ուսումնական բաժնի և ֆակուլտետների դեկանատների հետ համագործակցությամբ այսօր ձեզ ենք ներկայացնում հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի դասացուցակները, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ: Տեղեկացնենք, որ դրանցում հնարավոր են որոշ փոփոխություններ: Հարցերի դեպքում խնդրում ենք դիմեք դեկանատներ:

Հեռակայի դասերը կազմակերպվում են 2-րդ հերթով:

Հեռակա ուսուցման համակարգի՝ 2018-2019 ուստարվա ուսումնական գործընթացի կազմակերպման ամբողջական ժամանակացույցին ծանոթացեք այստեղ:

Սիրելի ուսանողներ, բարի երթ ձեզ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին