Լույս է տեսել հեռակա բակալավրիատի ուսանողների համար նախատեսված «Ուսանողի ուղեցույցը»
Սիրելի ՀՊՏՀ-ականներ, ինչպես արդեն տեղեկացրել ենք գալիք երկուշաբթի հեռակա կրթաձևում մեկնարկում են 2018-2019 ուստարվա առաջին կիսամյակի դասերը: Ուրախ ենք հաղորդել նաև, որ լույս է տեսել «Ուսանողի ուղեցույց- 2018-ը»՝ հատուկ հեռակա բակալավրիատի ուսանողների համար:
Ուղեցույցն սկսվում է ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի ողջույնի խոսքով: Այնուհետև ներկայացվում է տեղեկատվություն ուսանողների իրավունքների ու պարտականությունների, ուսումնական գործընթացի կազմակերպման հիմնադրույթների, գիտելիքի գնահատման սկզբունքների վերաբերյալ: Ուսումնական բաժնից հրապարակման ներկայացված ուղեցույցը տեղադրված է կայքի «Ուսանող» բաժնում, կարող եք ծանոթանալ այստեղ:
Հիշեցնենք, որ հեռակայի առաջին կուրսերում դասերի մեկնարկը հոկտեմբերի 29-ին է:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին