Դոլարայնացումը ԵԱՏՄ երկրներում. դասախոսում են ՈՒԳԸ անդամները

Դիտումների քանակ՝ 1744

Ուսանողական գիտական ընկերության անդամների նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ «Ապագա դասախոս» շարքի երկրորդ հանդիպումը: ՀՊՏՀ մեծ դահլիճում ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի «Տնտեսագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի, ՈՒԳԸ անդամ Նարինե Պետրոսյանը հանդես եկավ «Դոլարայնացումը ԵԱՏՄ երկրներում» թեմայով զեկուցմամբ:

Հանդիպմանը ներկա էին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, ռեկտորի խորհրդական Լիլիթ Դադայանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ: Բանախոսին ներկայացրեց ՈՒԳԸ անդամ, ֆինանսական ֆակուլտետի 1-ին կուրսեցի Ալլա Հարությունյանը՝ նշելով, որ ՈՒԳԸ բոլոր անդամները կարող են շաբաթական մեկ անգամ նման ելույթներով հանդես գալ:

Նարինե Պետրոսյանը նախ պարզաբանեց դոլարայնացման երևույթը, ապա անդրադարձավ դրան նպաստող գործոններին, գնահատման և որոշման ցուցանիշներին, դոլարայնացված երկրներին և մակրոտնտեսական հետևանքներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին