Ինչպե՞ս կատարել հետազոտություններ. բաց դաս՝ ապագա մարքեթոլոգների համար

Դիտումների քանակ՝ 1790

Մարքեթինգի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, տ.գ.թ., դոցենտ Վադիմ Գրիգորյանի հրավերով ՀՊՏՀ ասպիրանտ, «Մոդեքս» խորհրդատվական ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանն այսօր «Ինչպե՞ս կատարել հետազոտություններ. 10 տարածված սխալ Հայաստանում» թեմայով բաց դաս վարեց ապագա մարքեթոլոգների համար: Մասնակցում էին բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողներ, ներկա էին մարքեթինգի ամբիոնի դասախոսներ:
Հայկազ Ֆանյանը ունկնդիրների ուշադրությունը հրավիրեց այն տարածված սխալների վրա, որոնք թույլ են տալիս մարքեթինգի ոլորտում հետազոտություններ կատարողները: Նա կանգ առավ առաջատար համալսարանների հետազոտական փորձի վրա, պարզաբանեց մեթոդաբանությունը, գործնական խորհուրդներ հղեց :
«Հետազոտություն իրականացնելը մարքեթինգի կարևոր բաղադրիչն է, և ուսանողները պետք է տիրապետեն գրագետ հետազոտություն կատարելու մեթոդներին: Այս նկատառումով մենք կազմակերպել ենք բաց դաս և հույս ունենք՝ ապագա մարքեթոլոգները օգտակար տեղեկատվություն քաղեցին, խորհուրդներ ստացան»,- մեզ հետ զրույցում դասի անցկացման նպատակը հիմնավորեց Վադիմ Գրիգորյանը:
Հանդիպման 2-րդ հատվածում բանախոսը պատասխանեց լսարանի հարցերին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին