«Էրազմուս+». Սեմինար «Բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ երիտասարդների ձեռներեցության համար»

Դիտումների քանակ՝ 1664

«Էրազմուս+»-ի «Բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ երիտասարդների ձեռներեցության համար» (HEIFYE) ծրագրի շրջանակներում օրերս ՀՊՏՀ-ում տեղի է ունեցել ազգային սեմինար, որի նպատակն էր ուսանողների, դասախոսների, ձեռներեցների և պետական գերատեսչությունների շրջանակներում հասանելի դարձնել ծրագրի արդյունքները, ներգրավել նրանց երիտասարդների ձեռներեցության ինտենսիվացման գործընթացներին նվիրված միջոցառումներում: Սեմինարը կազմակերպվել էր ՀՊՏՀ ՄՏՀ ամբիոնի կողմից, որը HEIFYE ծրագրի հայաստանյան կորդինատորն է: Սեմինարին ներկա էին տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ դասախոսներ, ուսանողներ, ձեռներեցներ:

Ելույթներով հանդես եկան ՄՏՀ ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր Դիանա Գալոյանը, նույն ամբիոնի պրոֆեսոր, Զոյա Թադևոսյանը, ՀՊՏՀ ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը, ձեռներեց Էրիկ Համբարձումյանը և այլոք: Սեմինարի մասնակիցները ընդգծեցին հետխորհրդային տարածքում փոքր ու միջին ձեռներեցության զարգացման անհրաժեշտությունը հատկապես երիտասարդների շրջանում, կարևորեցին բուհերում երիտասարդների ձեռներեցության խթանմանը նվիրված միջոցառումները, աջակցությունը, բիզնես ինկուբատորների ստեղծումը, ուսանողների մոտիվացիան: Բավական մանրամասն ներկայացվեցին նաև երիտասարդների ձեռներեցության օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները և պետական ֆինանսական աջակցության հնարավոր գործիքները:

Սեմինարն ավարտվեց հարցուպատասխանով, որոշվեց նաև հետագայում քննարկել ծրագրի վերջնական արդյունքները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին