Դեպի «Էրազմուս+». անգլերենի քննությունների մեկնարկը տրված է

Դիտումների քանակ՝ 1333

Անգլերեն լեզվի իմացությունը առաջին կարևոր պայմանն է «Էրազմուս+» եվրոպական ծրագրով արտերկրի բուհերում սովորել ցանկացողների համար:
Միջազգային ծրագրին ակտիվորեն անդամակցող Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, իր ուսանողների համար ամեն ուստարում կազմակերպում է անգլերենի քննություններ, որի արդյունքով ՀՊՏՀ-ականները կարող են մասնակցել ծրագրի մրցույթին: Քննությունների մեկնարկը տրվեց այսօր:
Մասնակիցներին ողջունեց արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը, պարզաբանումներ ներկայացրեց քննության անցկացման վերաբերյալ ու ստուգատեսն սկսվեց:
Առաջիկա օրերին ևս կանցկացվեն քննություններ, այս մասին հայտարարությունը հրապարակել էինք ավելի վաղ: Հիշեցնենք, որ «Էրազմուս+»-ի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն կարող եք ստանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքի Միջազգային ծրագրեր խորագրում:
ՀՊՏՀ-ում ծրագիրը համակարգում է արտաքին կապերի բաժինը:
Բարի երթ, սիրելի ուսանողներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին