«Էրազմուս+». վերապատրաստում և նոր ծրագրերի ուրվագծում

Դիտումների քանակ՝ 3168

ԵՄ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում հուլիսի 8-12-ը Խորվաթիայի Հանրապետության Պուլայի Յուրայ Դոբրիլայի համալսարան են այցելել ՀՊՏՀ կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի լաբորանտ Արփինե Հակոբյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Շուշան Մովսիսյանը, մարքեթինգի ամբիոնի լաբորանտ Մանուշ Քալանթարյանը: Վարչական աշխատակիցների վերապատրաստման ծրագրի շրջանակում մեր համալսարանի պատվիրակներին ընդունել է Յուրայ Դոբրիլայի համալսարանի միջազգային ծրագրերի համակարգող Իվոնա Պետերնելը, որի հետ քննարկել են վարչական աշխատակիցների համագործակցությունն ավելի սերտ դարձնելու հնարավորությունները, ծանոթացել են բուհի ենթակառուցվածքներին և ստորաբաժանումների աշխատանքին: ՀՊՏՀ-ականները իրենց հերթին ներկայացրել են մեր համալսարանի ձեռքբերումները և զարգացման հեռանկարները: Նույն համալսարանի միջդիսցիպլինար, իտալական և մշակութային ուսումնասիրությունների բաժնի դասախոս Սանյա Դոլենեկի հետ արդյունավետ քննարկում է ծավալվել համատեղ հետազոտական աշխատանք կատարելու և հոդվածներ տպագրելու վերաբերյալ: Սանյա Դոլենեկը 2016 թ. այցելել է Հայաստան և ազգային ամսագրում նյութ է հրապարակել իր այցելության մասին. տե՛ս հետևյալ հղմամբ:

Այս մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեցին Արփինե Հակոբյանը, Մանուշ Քալանթարյանը և Շուշան Մովսիսյանը՝ բարձր գնահատելով իրենց ընձեռված հնարավորությունը, վերապատրաստման ընթացքում քաղած դասերը:

Նրանց այցը լուսաբանվել է նաև Յուրայ Դոբրիլայի համալսարանի պաշտոնական կայքում. տե՛ս հետևյալ հղմամբ:

Ծրագիրը մեր համալսարանում համակարգում է ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժինը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին