Մայիսի 29-ին քննաշրջանը սկսվում է. քննագրաֆիկներն՝ առցանց

Դիտումների քանակ՝ 4099

Սիրելի ուսանողներ, սույն թվականի մայիսի 29-ին մեկնարկում է առկա բակալավրիատի և առկա մագիստրատուրայի 2017-18 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանը, որը կտևի մինչև հունիսի 22-ը: Հունիսի 4-ից էլ սկսվում է հեռակա կրթաձևի քննաշրջանը: Դեկանատները հրապարակման են ներկայացրել քննագրաֆիկները, որոնք հասանելի են ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Կրթություն և կարիերա» պատուհանում:

ՀՊՏՀ ուսումնական բաժնից տեղեկացնելով քննաշրջանի մեկնարկի օրերի մասին՝ միաժամանակ հայտնում են.

«Ուսանողները քննաշրջանին մասնակցելիս պարտավոր են ներկայացնել ուսանողական տոմս կամ ստուգման գրքույկ, այլ պարագայում՝ կարգելվի ստուգարքին կամ քննությանը ուսանողի մասնակցությունը:

Ցանկանում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ ստուգարքներ և քննություններ հանձնելիս արգելվում է օգտվել տեսաձայնագրող սարքերից: Կարգազանց ուսանողները կհեռացվեն լսարանից՝ ստուգարքի կամ քննության արդյունքի զրոյացմամբ»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին