ՈՒԳԸ ֆակուլտետային նստաշրջանը եզրափակվեց. արդյունքներն ամփոփեց ֆինանսականը
ՈՒԳԸ գարնանային նստաշրջանում, մայիսի 4-ից սկսած, ընդմիջում-դադարներով ընթացել են նաև ֆինանսական ֆակուլտետի նիստերը, որոնց մասնակցել են 40-ից ավելի ուսանողներ և մագիստրանտներ: Նիստերին ներկա են եղել գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, բաժնի առաջատար մասնագետ Գայանե Մուրադյանը, ֆինանսների ամբիոնի դոցենտներ Էդգար Աղաբեկյանը (ֆակուլտետի ՈՒԳԸ պատասխանատու), Արմինե Սչանյանը, ասիստենտ Ասյա Խալաթյանը, բանկային գործի և ապահովագրության ամբիոնի ասիստենտներ Գայանե Հարությունյանը և Աշոտ Կիրակոսյանը, նշված ամբիոնների դասախոսները:
Էդգար Աղաբեկյանն մեզ տրամադրեց հաղթող եռյակի և մրցատյանի համակրանքը շահած ուսանողների անունները՝ հավաստելով և գոհունակություն արտահայտելով, որ ներկայացվել են արդիական ու կարևոր թեմաներով բավականին լուրջ հետազոտություններ, որոնք նույնիսկ առաջ են բերել մասնագետների զարմանքն ու հիացմունքը:
Եվ այսպես, 1-ին մրցանակ է ստացել արժեթղթերի շուկա մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Լիլիթ Խաչատրյանը՝ «Ներդրումային պորտֆելի կառավարման հիմնախնդիրները ՀՀ արժեթղթերի շուկայում», 2-րդ՝ ապահովագրական գործ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Գագիկ Հակոբյանը՝ «Գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության համակարգի ներդրման ուղիները», 3-րդ՝ արժեթղթերի շուկա մասնագիտության 1-ին կուրսի մագիստրանտ Դիանա Տերյանը՝ «Արտարժույթի փոխարժեքը և դրա ազդեցությունը ՀՀ արժեթղթերի շուկայի վրա» թեմաներով զեկուցումների համար և հատուկ մրցանակին է արժանացել ֆինանսներ մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Աննա Աբազյանը՝ «ICO-ն որպես ֆինանսական ռեսուրսների ներգրավման այլընտրանք» զեկուցմամբ:
Հիշեցնենք՝ ՈՒԳԸ գարնանային նստաշրջանը մեկնարկել էր ապրիլի 19-ին, այսօր արդեն բոլոր արդյունքները հայտնի են, հաղթողներին նոր փորձություն է սպասվում առաջիկայում կայանալիք համահամալսարանական եզրափակիչ փուլում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին