Կայացավ ասպիրանտուրայի ընդունելության հանձնաժողովի առաջին նիստը. մեկնարկում են ասպիրանտուրայի քննությունները

Դիտումների քանակ՝ 1293

Երեկ մեր համալսարանում ավարտվել է 2018-2019 ուսումնական տարվա պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելության հայտագրումը: Դիմում-հայտերի քննարկման նպատակով այսօր ՀՊՏՀ ասպիրանտուրայի ընդունելության հանձնաժողովը հրավիրել էր նիստ, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը: Նիստին ներկա էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, ամբիոնների վարիչներ:
Օրակարգի համաձայն՝ ամբիոնների վարիչները հանդես եկան հաղորդումներով`ներկայացնելով դիմորդների անձնական տվյալները, կրթությունն ու կատարած գիտահետազոտական աշխատանքները:
Հանձնաժողովը քննարկեց և քվեարկությամբ որոշեց 8 տեղի համար հայտագրված 7 դիմորդներին թույլ տալ հանձնել մասնագիտական քննությունները և հրապարակեց ժամանակացույցը: Տե՛ս այստեղ:
Նիստի ավարտին դիմորդները հրավիրվեցին սրահ, հանձնաժողովականները նրանց ծանուցեցին մեկնարկող քննությունների մասին և մաղթեցին հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին