ՀՊՏՀ-ն հայտարարում է 2019-2020 ուսումնական տարվա առկա բակալավրիատի ընդունելություն

Դիտումների քանակ՝ 6377

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) 2019/2020 ուսումնական տարվա համար հայտարարում է բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման ընդունելություն

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2019թ. մայիսի 6-ից մինչև հունիսի 1-ը ներառյալ` ժամը 900-1730-ը: Հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը ներառյալ կանցկացվի նաև ընդունելության լրացուցիչ փուլ: Այդ փուլում կարող են դիմել Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիներն ու օտարերկրացինե­րը, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդները, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագի­տա­կան ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտները:

Դիմորդների հայտագրումը կատարվում է ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովում (ֆինանսական ֆակուլտետի 1-ին հարկ), որն աշխատում է բոլոր օրերին՝ ներառյալ տոն և հանգստյան օրերը:

Հայտարարության մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի տրամադրած կից փաստաթղթից:

Ի գիտություն մեր բոլոր դիմորդների նշենք, որ ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am) «Դիմորդ» խորագրի ներքո բացվել է նոր բաժին՝ «ՀՊՏՀ ընդունելություն 2019-2020»,  որտեղ կարող եք գտնել ընդունելության ողջ գործընթացի մասին պարբերաբար հրապարակվող համապարփակ ու թարմ տեղեկություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին