Ուղեցույց՝ ՀՊՏՀ դիմորդներին

Դիտումների քանակ՝ 2433

Սիրելի դիմորդներ, լույս է տեսել ՀՊՏՀ այս տարվա դիմորդներին ուղղված ուղեցույցը: Այն համառոտ ներկայացնում է մեր համալսարանը, 2018-2019 ուսումնական տարվա բաալավրիատի մասնագիտությունները, շնորհվող որակավորումները, ընդունելության քննությունները, բակալավարիատի տեղերն ու վարձաչափերը, անհրաժեշտ փաստաթղթերն ու դիմելու ժամկետները, ՀՊՏՀ ուսանողների համար նախատեսված արտոնությունները, կրթաթոշակների և ուսման վարձի փոխհատուցման կարգը: Այստեղ կարող եք գտնել համալսարանի լրատվության միջոցների հասցեները, ինչպես նաև ներկայացված է ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի հետ հետադարձ կապը:

Ուղեցույցի տպագիր տարբերակը Ձեզ հասանելի է ընդունող հանձնաժողովում, իսկ էլեկտրոնայինը՝ ՀՊՏՀ պաշտոնական կայքում՝ «ՀՊՏՀ ընդունելություն 2018-2019» բաժնում: Այցելեք այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին