Մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարություն հետազոտողների համար

26.11.2021
Դիտումների քանակ՝ 1170

Նոյեմբերի 26-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում «Միներվա» («Հետազոտությունների կառավարման և բաց գիտության կարողությունների հզորացումը Մոլդովայի և Հայաստանի բուհերում») ծրագրի շրջանակում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում ասպիրանտների, հետազոտողների և ղեկավար անձնակազմի հետ։

ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը մասնակիցներին ներկայացրեց «Միներվա» ծրագրի նպատակները, ուղղություններն ու դրա շրջանակում իրականացվող աշխատանքները։ Պրոռեկտորն առանձնահատուկ ուշադրություն հրավիրեց հետազոտողների համար մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարության բարելավմանը, գրագողության և ակադեմիական էթիկայի խախտումների դեմ պայքարի ծրագրի ներդրմանն ուղղված ընթացիկ աշխատանքներին և սպասվող արդյունքներին։

Թաթուլ Մկրտչյանն անդրադարձավ ծրագրի շրջանակում թվանշանային պահոցներ (ռեպոզիտորիա) և ենթակառուցվածքներ հիմնելուն ուղղված աշխատանքներին՝ շեշտելով գործընկեր համալսարանների միջև դրանց զարգացման ու փոխգործակցության կարևորությունը։

Նա նաև խոսեց EURAXESS համաեվրոպական հետազոտողների հարթակին ՀՊՏՀ-ի անդամակցության գործընթացի և «Մարդկային ռեսուրսների գերազանցություն հետազոտության ոլորտում» գերազանցության տիտղոս ստանալուն ուղղված քայլերի մասին։