Ակնթարթներ ամփոփիչ ատեստավորման գործընթացից. շրջայց է կատարում ռեկտոր Կորյուն Աթոյանը (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 3033

Այսօր մեր համալսարանում ավարտական աշխատանք էին պաշտպանում ապահովագրական գործ (նախագահ՝ ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետի տեղակալ Նարեկ Սարգսյան), կառավարում (նախագահ՝ Հայ-Ռուսական համալսարանի կառավարման, բիզնեսի և զբոսաշրջության ամբիոնի պրոֆեսոր Վահրամ Աբրահամյան), արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում (նախագահ՝ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության բաժնի պետ, տ.գ.թ., դոցենտ Հայսեր Գասպարյան), շուկայաբանություն (նախագահ՝ ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Բելլա Գաբրիելյան), մասնագիտությունների առկա բակալավրիատի 4-րդ կուրսեցիները:
ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանն այցելեց այն լսարաններ, որտեղ ընթանում էին պաշտպանությունները: Բնականոն, աշխատանքային ու միաժամանակ տոնական մթնոլորտում ռեկտորն ունկնդրեց ավարտաճառեր, զրուցեց հանձնաժողովի անդամների հետ, հուսադրեց ու բարեմաղթեց շրջանավարտերին:
Հիշեցնենք՝ ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունն այս տարի բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցման շրջանավարտների համար սահմանված է ապրիլի 25-ից մայիսի 28-ը, բակալավրիատի հեռակա ուսուցման շրջանավարտների համար՝ մայիսի 29-ից հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին