Ինչպե՞ս է զարգանում ապահովագրական շուկան. ՀՊՏՀ-ում էին «Ինգո Արմենիա»-ի ներկայացուցիչները

Դիտումների քանակ՝ 1849

Հերթական անգամ ՀՊՏՀ ուսանողները համալսարանում հանդիպում ունեցան «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության աշխատակիցների հետ: Հրավերը ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժնի կողմից էր: Բանախոս-հյուրերն էին Երևանի տարածքային ստորաբաժանումների կառավարման բաժնի ղեկավար Սերգեյ Շահինյանը, մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Զարուհի Գրիգորյանը, նույն բաժնի աշխատակից Ծովինար Քարտաշյանը: Ներկա էին բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչ, տ.գ.դ, պրոֆեսոր Աննա Ասլանյանը, շարունակական կրթության և կարիերայի բաժնի պետ Աիդա Առուստամյանը, աշխատակիցները: Այս անգամ ևս «Ինգո Արմենիա»-ն գործնական առաջարկներ ուներ ուսանողներին. ապահովագրական շուկայի զարգացման միտումների, Հայաստանյան ապահովագրական համակարգի առանձնահատկությունների շուրջ բանախոսությունից հետո ներկայացվեցին ընկերությունում առկա թափուր աշխատատեղերը, վարպետության դպրոցին ու վերապատրաստման դասընթացներին մասնակցելու պայմանները: Աշխատանք փնտրող ուսանողները հարցաթերթիկներ լրացրին, գործատուին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը:
Նշենք, որ ՀՊՏՀ-«Ինգո Արմենիա» համագործակցության արդյունքում կյանքի են կոչվում մի շարք ծրագրեր: Ինչպես մեզ տեղեկացրեց Աննա Ասլանյանը՝ ապահովագրական գործ մասնագիտության մի խումբ ուսանողներ այժմ ընկերությունում մասնակցում են վարպետության դասերի, փորձառում ու գործնական գիտելիքներ ստանում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին