Լույս է տեսել «Ամբերդ» հետազոտական կենտրոնի համահեղինակությամբ միջազգային զեկույց
14.05.2024
Ամբերդ
Դիտումների քանակ՝ 705
Հրապարակվել է «ԵԱՏՄ առևտրի ոլորտում ինտեգրացիոն գործընթացների գնահատում. 2024» ամենամյա միջազգային զեկույցը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել սույն թվականի մայիսի 14-ին ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի (Национальный исследовательский университет «Высшая школа экономики» (НИУ ВШЭ)) կողմից կազմակերպված կլոր սեղանի ընթացում։
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր Դավիթ Հախվերդյանը ներկայացրել է կենտրոնի աշխատակիցների (Դավիթ Հախվերդյան, Սամվել Ավետիսյան, Ռուզաննա Թադևոսյան, Գրետա Գուրուրյան, Կատրին Ծատրյան) համահեղինակած «Պարենային անվտանգության քաղաքականությունը ԵԱՏՄ երկրներում» վերտառությամբ հետազոտությունը։
Զեկույցի ամբողջական տարբերակը հասանելի է հետևյալ հղումով։