Ջեսուս Լոզանոն ՀՊՏՀ-ում է․ զարգացրե՛ք կենսունակ գաղափարներ, մո՛ւտք գործեք միջազգային ասպարեզ

07.03.2023
Դիտումների քանակ՝ 736

ՀՊՏՀ ուսանողները բացառիկ հնարավորություն ունեն մասնակցելու իսպանացի ձեռներեց, բիզնես հրեշտակ, միջազգային փորձագետ, ստարտափ քոուչ Ջեսուս Լոզանոյի՝ Business Development Intensive Coursе դասընթացին, որը ՀՊՏՀ-ն կազմակերպում է TopStartup Academy-ի հետ համատեղ։

Դասընթացի մասնակիցներն անմիջականորեն Ջեսուս Լոզանոյից կարող են լսել բիզնեսի զարգացման, նոր բիզնես մոդելի նախագծման վերաբերյալ նոր ու կարևոր տեղեկություն և  ծանոթանալ ստարտափ հիմնելու արդիական գործիքակազմին։

Այսօր միջազգային փորձագետն իր շուրջը համախմբեց բիզնես գաղափարներով տոգորված բազմաթիվ ուսանողների և բացահայտեց Business Development Intensive Coursе-ի հիմնական նպատակադրումները՝ ինչպես գեներացնել բիզնես գաղափարներ, ինչպես գնահատել դրանց կենսունակությունը, վերջապես՝ ինչպես մշակել ընկերության բիզնես մոդելը և աճի ռազմավարությունը։

Ջեսուս Լոզանոն 11 ստարտափների հիմնադիր և համահիմնադիր է, հայաստանյան ստարտափների հետ ավելի քան 15 տարվա համագործակցության ու մենթորության փորձ ունի։ Այս տարիներին ուսումնասիրել է հայաստանյան ՏՏ ոլորտը, ծանոթ է ոլորտի առաջատար ընկերությունների հետ, վերապատրաստում է ստարտափներին, օգնում մուտք գործել միջազգային ասպարեզ։

Սիրելի՛ ուսանողներ, ինչպես տեղեկացրել էինք, ՀՊՏՀ-ականների համար նախատեսված է դասընթացի մասնակցության հատուկ կրթաթոշակ։

Շտապե՛ք գրանցվել։ Մանրամասները՝ այստեղ։