«Դասախոսական գավաթ» միջբուհական մարզական խաղերը համախմբել են 13 բուհի դասախոսների

Դիտումների քանակ՝ 1879

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի համատեղ նախաձեռնությամբ հունվարի 29-ից փետրվարի 8-ն անցկացվում են «Դասախոսական գավաթ» միջբուհական մարզական խաղերը: Հայաստանյան 13 բարձրագույն ուսումնական հաստատություններ մրցում են հրաձգության, սեղանի թենիսի, շախմատի, պարանի ձգման, կոնցեպտ 2 մարզասարքի, կշռաքարերի բարձրացման, վոլեյբոլի առաջնություններում: Մասնակցում են Երևանի պետական, Տնտեսագիտական, Ամերիկյան, Բժշկական, Ֆրանսիական, Մանկավարժական, Ագրարային, Պոլիտեխնիկական, Ճարտարապետության և շինարարության, Լեզվահասաարակագիտական, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, Հայ-ռուսական (Սլավոնական), Վանաձորի համալսարանները:
Միջոցառման կազմակերպիչ՝ ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Գաբրիելյանը, հայտնելով սույն տեղեկատվությունը, մեզ հետ զրույցում ասաց, որ ավանդական դարձած միջոցառումը կեզրափակվի հանդիսավոր մրցանակաբաշխությամբ:
Նշենք, որ մի քանի առաջնություններ տեղի են ունեցել այլ բուհերում:
Հ.Գ.Լուսանկարները տարբեր առաջնություններից են:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին