ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի դասախոսները Դիլիջանում մասնակցել են բնապահպանական ֆորումի
Դիլիջանի միջազգային դպրոցում սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել համաշխարհային բնապահպանական ֆորում, որին հրավիրված են եղել ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի ներկայացուցիչները: Մասնակցել են ամբիոնի դոցենտներ Ալիսա Գևորգյանը, Աննա Կարապետյանը և ասիստենտ Նորա Այվազյանը: Ֆորումին մասնակցել են հայ և օտարերկրացի աշակերտներ, ուսանողներ, տեղական համայնքի, ակադեմիական հաստատությունների, բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ֆորումը նվիրված է եղել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին և քննարկել է հարցեր ինչպիսիք են օրինակ՝ աղբի վերամշակումը, Սևանա լճի ճահճացման հետևանքները Հայաստանի և տարածաշրջանի համար, մաքուր էներգետիկայի օգտագործման հնարավորությունների ընդլայնումը, ջերմոցային գազերի կառավարման ինտենսիվացումը:
ՀՊՏՀ փորձագետները մասնակցել են քննարկումներին՝ արծարծվող հարցերը պարզաբանելով մասնագիտական լույսի ներքո:
Այս մասին մեզ հայտնեց Նորա Այվազյանը՝ նշելով, որ Դիլիջանի միջազգային դպրոցի հետ քննարկվել են ՀՊՏՀ-ի հետ համագործակցության ուղիները, նախատեսվում են փոխադարձ այցելություններ, համատեղ միջոցառումների կազմակերպում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին