Երախտիքի նամակ՝ միջազգային զեկույցի պատրաստման աշխատանքներում ներդրման համար

19.05.2021 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1384

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր Դավիթ Հախվերդյանը և հետազոտող Ռուզաննա Թադևոսյանը Ռուսաստանի Դաշնության «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի Առևտրային քաղաքականության ինստիտուտի կողմից երախտիքի նամակ են ստացել՝ «ԵԱՏՄ առևտրի ոլորտում ինտեգրացիոն գործընթացների գնահատում. 2021» միջազգային զեկույցի պատրաստման և Ապրիլյան XXII միջազգային գիտաժողովի «Առևտրի միջազգային կարգավորման նոր սահմաններ. առևտրային քաղաքականությունը և գլոբալ տնտեսության երկրորդ շունչը» ասոցացված միջոցառմանը մասնակցելու համար:

Ինչպես հայտնում են «Ամբերդ» հետազոտական կենտրոնից, ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանը, Համաշխարհային բանկի հետ համատեղ, կազմակերպում է տարեկան միջազգային գիտաժողով՝ տնտեսության և հասարակության զարգացման խնդիրների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը երկրորդ տարին անընդմեջ մասնակցում է «ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացների գնահատում առևտրի ոլորտում» միջազգային զեկույցի պատրաստմանը և ԵԱՏՄ ինտեգրման ինդեքս 2021-ի հաշվարկմանը։

Զեկույցի ամբողջական տարբերակը հասանելի է հետևյալ հղումով։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին