Հայտնի են 2-րդ փուլով (վճարովի) ՀՊՏՀ առկա մագիստրատուրա ընդունված և վճարման թույլտվություն ունեցող դիմորդների անունները. ցանկը՝ առցանց

Դիտումների քանակ՝ 2848

2020-2021 ուսումնական տարվա առկա ուսուցման մագիստրատուրայի վճարովի ընդունելության 2-րդ փուլի մրցույթի արդյունքներն ամփոփվել են. հայտնի է ՀՊՏՀ առկա մագիստրատուրայում 1-ին կուրս ընդունված և վճարման թույլտվություն ունեցող դիմորդների անվանացանկը:

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գրիգոր Նազարյանը asue.am-ին հայտնեց, որ նրանց թիվը 198 է: Ընդունող հանձնաժողովի տրամադրած ցուցակը կարող եք տեսնել այստեղ:

Հիշեցնում ենք, որ վճարման վերջնաժամկետը մինչև սեպտեմբերի 10-ն է ներառյալ (բանկային օրվա ավարտը) և խնդրում ենք մագիստրատուրա 1-ին կուրս ընդունված դիմորդներին մինչև սույն թվականի սեպտեմբերի 10-ը կատարել համապատասխան վճարում և վճարման անդորրագրերը ներկայացնել ընդունող հանձնաժողով կամ դեկանատներ:

Շնորհավորում ենք մեր նոր մագիստրանտներին և մաղթում արդյունավետ ուսումնառություն տնտեսագիտական մայր բուհում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին