Հանուն արդյունաբերական կրթության զարգացման. նոր համագործակցություն

Դիտումների քանակ՝ 2426

Արդյունաբերական ոլորտի կրթության զարգացման, որակյալ կադրերի պատրաստման նպատակով ՀՊՏՀ-ն համագործակցություն է սկսել «Արմենիան Տիտանիում Փրոդաքշն» ընկերության հետ: Այսօր ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանն ընդունեց ընկերության  գլխավոր տնօրենի տեղակալ Հրաչյա Ղազարյանին, ինչպես նաև ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության ամբիոնի ղեկավար, տ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանին:

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարն ու ընկերության փոխտնօրենը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: Ներկաները քննարկեցին տնտեսության արդյունաբերական ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր, մտքեր փոխանակեցին ոլորտի համար որակյալ կադրերի պատրաստման գործընթացի շուրջ:

Հուշագիրը նախատեսում է համատեղ իրականացնել  մագիստրոսական կրթական ծրագիր, կազմակերպել քննարկումներ, համատեղ գիտահետազոտական նախագծեր, գիտաժողովներ, ուսանողների փորձառության կազմակերպումն իրականացնել ընկերությունում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին