«Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի տարեվերջյան համարի էլեկտրոնային տարբերակը հասանելի է
«Բանբեր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի» գիտական հանդեսի 2019 թվականի վերջին՝ 4-րդ համարի էլեկտրոնային տարբերակը հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Գիտություն» խորագրի ««Բանբեր» ՀՊՏՀ» գիտական հանդես» բաժնի ներքո: Այս համարում հրապարակված հոդվածներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
«Մակրոտնտեսագիտություն» խորագրի ներքո ներկայացված են Թաթուլ Մկրտչյանի, Վազգեն Պողոսյանի «ՀՀ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության կանխատեսումը միջին ժամկետում» և Ռոբերտ Քոչարյանի «Տնտեսական աճը և կանխիկ դրամաշրջանառության սահմանափակման խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» հոդվածները:
«Ֆինանսներ և արժեթղթերի շուկա» խորագրում Անդրանիկ Մանուկյանի «Արժեթղթերի գների կանխատեսումը միջազգային ֆինանսական շուկաներում («Ռոյալ Դաթչ Շելլ» կազմակերպության օրինակով)» հոդվածն է՝ անգլերեն:
«Միջազգային տնտեսական հարաբերություններ»-ը ամփոփում է երեք հեղինակի աշխատություն՝ Աննա Փախլյան՝ «Կրիպտոակտիվները համաշխարհային տնտեսությունում. ներկայի միտումներից դեպի ապագայի կանխատեսումներ», Ալբերտ Հայրապետյան՝ «Եվրոպական ինտեգրումը միջազգային հարաբերությունների տեսությունների խաչմերուկում» (անգլերեն), Ծովակ Ոսկանյան՝ «Գլոբալ արժեքի շղթաների վիճակագրական գրանցումների հիմնախնդիրները արտաքին առևտրի համատեքստում»:
«Զբոսաշրջություն» խորագրում Գայանե Թովմասյանի հոդվածն է «Կրոնական զբոսաշրջության զարգացման նախադրյալները Արցախի Հանրապետությունում»:
«Շրջակա միջավայր» խորագրում հանդես են գալիս Նադեժդա Աֆյանն ու Գարրի Գասպարյանը՝ «Շրջակա միջավայրի պահպանության տնտեսական մեխանիզմի գործիքակազմը»:
Կարինե Հարությունյանի «ՀՀ բարձրագույն կրթության համակարգի սոցիալական ուղղվածությունը» հոդվածը զետեղված է «Կրթություն» խորագրում:
Տարեվերջյան համարը ներկայացնում է նաև հանդեսի 2019 թ. հրապարակումների ցանկը՝ ըստ խորագրերի, թողարկման համարների և էջերի:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին