ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը ներկայացնում է հերթական զեկույցը

Դիտումների քանակ՝ 2158

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը ներկայացնում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հերթական զեկույցը՝ «Կապվելով էմիգրանտների հետ.Սփյուռքի ամբողջական դեմքը 2015»:

Միջազգային միգրանտների թիվն ամբողջ աշխարհում 2000-2013 թթ. աճել է մեկ երրորդով՝ 2013 թ. կազմելով 232 մլն մարդ: Ներկայումս նկատվում է ինչպես միգրացիայի ծագման, այնպես էլ նշանակման երկրների բազմազանեցման միտում: Բացի այդ, աճում է որակավորված միգրանտների թվաքանակը:

«Կապվելով էմիգրանտների հետ. Սփյուռքի ամբողջական դեմքը 2015» ՏՀԶԿ զեկույցը (Connecting with Emigrants. A Global Profile of Diasporas 2015) ներառում է վիճակագրական տվյալների լայն շրջանակ ՏՀԶԿ անդամ, ինչպես նաև ոչ ՏՀԶԿ անդամ մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության, միգրանտների վերաբերյալ:

Սփյուռքը, ինչպես հայտնի է, իրենից ներկայացնում է արժեքավոր ֆինասնական և մարդկային ռեսուրսներ հայրենի երկրի համար: ՏՀԶԿ զեկույցում առաջարկվում են մի շարք միջոցառումներ, որոնք թույլ կտան ծագման երկրների զարգացման համար առավելագույնս օգտագործել այդ ռեսուրսները: Այդ միջոցառումների թվին են դասվում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորումը, ենթակառուցվածքների զարգացումը, դատական գործընթացների թափանցիկությունը, ինչպես նաև բիզնեսի վարման հնարավորությունների վերաբերյալ բազմակողմ տեղեկատվության տրամադրումը: Վերոնշյալ միջոցառումների մշակման համար անհրաժեշտ է սփյուռքի մանրամասն ուսումնասիրություն, որն էլ իրականացվել է տվյալ զեկույցում:

Ամբողջական զեկույցն անգլերեն է, կարող եք ծանոթանալ կայքի «Ամբերդ» բաժնի ներքո՝ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին