Դասախոսեց ամերիկացի պրոֆեսորը. դասախոսության սլայդը՝ մեր կայքում

Դիտումների քանակ՝ 1643

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր «Համեմատական տնտեսական համակարգեր և զարգացում» (Comperative Economic Systems and Development) թեմայով դասախոսություն կարդաց  Ֆուլբրայթի  կրթաթոշակակիր  պրոֆեսոր  Փիտր  Թումանոֆը : Դասախոսությանը ներկա էին ՀՊՏՀ  պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, արտաքին կապերի բաժնի աշխատակիցները, տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ, ուսանողներ:

Հանդիպումը կազմակերպվել էր արտաքին կապերի բաժնի աջակցությամբ:

Պրոֆեսորը անդրադարձավ  տնտեսական  համակարգի ընդհանուր  բնութագրիչներին, պարզաբանեց սոցիալական ինստիտուտների դերն ու գործառույթները: Կանգ առնելով տնտեսական մոդելների վրա՝ Թումանոֆը որպես պարզագույն մոդել դիտարկեց Ռոբինզոն Կրուզոյի  տնտեսական մոդելը, վերլուծեց այն մի քանի տեսանկյունից: Տնտեսության ընդհանուր զարգացման ռազմավարության համատեքստում պրոֆեսորը ներկայացրեց իր մոտեցումներն ու դիտարկումները: Դասախոսությունը հագեցած էր պատկերավոր օրինակներով, գրաֆիկական պատկերներով, վիճակագրական տվյալներով:

Արտաքին կապերի բաժինը տրամադրել է դասախոսության սլայդը, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հիշեցնենք, որ պրոֆեսոր  Փիտր  Թումանոֆը մեր համալսարանում է մեկ կիսամյակով. օրեր առաջ նա դասախոսությամբ հանդես էր եկել ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին