Հայաստանյան համալսարանական կենտրոններից միայն ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը՝ ռուսական հեղինակավոր ինստիտուտի զեկույցում
![](https://asue.am/images/1521617881/d3bb11a95ffd89eabd460782.jpg)
Հայաստանյան համալսարանական հետազոտական կենտրոններից ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնն արժանացել է ռուսական հեղինակավոր` Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի ուշադրությանը: Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտը խոշոր գիտահետազոտական և վերլուծական կենտրոն է, զբաղվում է ազգային անվտանգության ապահովման հարցերով, մյուս երկրների հետ Ռուսաստանի փոխհարաբերությունների ուսումնասիրությամբ, վերլուծում և կանխատեսում է քաղաքական և սոցիալ-տնտեսական գործընթացների միտումները գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում: Կենտրոնի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` http://riss.ru/:
![](https://asue.am/images/1521891561/8fc7c944efb83c8a88172679.jpg)
Վերոնշյալ ինստիտուտը «Ազգային ռազմավարության հիմնախնդիրները» ամսագրի 2016 թվականի թիվ 1 համարում ««Ուղեղային կենտրոնները» ԱՊՀ երկրներում և Վրաստանում. կառուցվածքը, նպատակները, զարգացման հիմնական միտումները» զեկույցում «Անդրկովկասի երկրների «ուղեղային կենտրոնները»» ենթավերնագրի ներքո ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում գործող «ուղեղային կենտրոնները», որոնց շարքում` որպես համալսարանական միակ ուղեղային կենտրոն, անդրադառնում է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնին` բարձր գնահատելով կենտրոնի գործունեությունը, նշելով, որ «Ամբերդը» ակտիվորեն մասնակցում է դրամաշնորհային ծրագրերի և նպատակ է հետապնդում զարգացնել համալսարանի գիտական գործունեությունը, համախմբել գիտնականներին, ուսումնասիրել և տեղայնացնել համաշխարհային և հայաստանյան «ուղեղային կենտրոնների» փորձը, կատարել նորաստեղծական մշակումներ: Զեկույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` riss.ru/images/pdf/journal/2016/1/05_.pdf:
Շնորհավորում ենք մեր գործընկերներին, մաղթում նորանոր հաջողություններ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին