Հերթական նվիրատվությունը՝ մեր գրադարանին

Դիտումների քանակ՝ 1380

Տնտեսական և ֆինանսական  ոլորտի մի շարք   վերլուծություններ այսուհետ հասանելի կլինեն ՀՊՏՀ ուսանողներին. “EY” միջազգային  ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը 67 անուն ամսագրի օրինակներ է նվիրել մեր գրադարանին: Ամսագրերը 2010-2014թթ. հրատարակություններ են: Նշված ընկերության մարքեթինգի և ներքին գործընթացների մասնագետ Մարինե Ղազարյանն  այսօր  հյուրընկալվեց մեր բուհում և ՀՊՏՀ գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանին հանձնեց ամսագրերը: Հանդիպմանը ներկա էին մեր համալսարանի կարիերայի և մարքեթինգի կենտրոնի պետ Վլադիմիր Գևորգյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետ Գրիշա Ամիրխանյանը:

“EY” միջազգային  ընկերության ամսագրերը տրամադրում են համաշխարհային տնտեսության տարբեր ոլորտների մասին վերլուծություններ (անգլերեն): Տնօրեն Արմինե Հովհաննիսյանը նշեց, որ ամսագրերը օգտակար կլինեն ուսանողներին հատկապես այս շրջանում, երբ նրանք ավարտական աշխատանքներ և թեզեր են գրում:

Մեզ հետ զրույցում Մարինե Ղազարյանն ասաց, որ նվիրատվության նպատակն է ֆինանսատնտեսական ոլորտին առնչվող տեղեկատվությունը (վերլուծությունները)  ուսանողներին հասանելի դարձնելը:

Ամսագրերին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ Մուշեղ Ադոնցի անվան գիտական ընթերցասրահում, իսկ դրանց ցանկին՝ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին