Հանդիպում ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում՝ «Էրասմուս +» ծրագրի շրջանակներում

Դիտումների քանակ՝ 1333

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում այսօր գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետ Մարգարիտ Մարուքյանը հանդիպում են ունեցել մասնաճյուղի ուսանողների հետ և ներկայացրել «Էրասմուս+» ծրագիրը:

Ինչպես Եղեգնաձորից հայտնում են արտաքին կապերի բաժնի մեր գործընկերները, ուսանողներին տեղեկատվություն է տրամադրվել ծրագրին դիմելու կարգի, պայմանների, ինչպես նաև տրամադրվող կրթաթոշակի վերաբերյալ: Ուսանողների հետ հանդիպումից հետո այն ուսանողները, ովքեր հետաքրքրված են ծրագրով, մասնակցեցին անգլերեն լեզվի քննությանը:

Հիշեցնենք, որ  Միսկոլիչի համալսարանը (Հունգարիա) և Պուլայի համալսարանը (Խորվաթիա) ՀՊՏՀ Եղեգնաձորի և Գյումրու մասնաճյուղերի մագիստրատուրայի 1-ին կուրսի մեկական ուսանողի յուրաքանչյուր մասնաճյուղից հրավիրում է մասնակցելու 2016-17 ուստարվա առաջին կիսամյակի փոխանակման ծրագրին «Էրասմուս+»  ծրագրի շրջանակներում: Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետ կայանալիք հանդիպման վերաբերյալ կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին