Հաջող մեկնարկ. ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը՝ բիզնես լիգայում

Դիտումների քանակ՝ 1186

Մեր համալսարանի ֆուտզալի հավաքականը շարունակում է մարզական հաղթարշավը. այս տարի թիմը մասնակցում է Ֆուտզալի բիզնես լիգային (A մրցաշար) և առաջին խաղում 6:2 հաշվով հաղթանակ է տարել «Ֆակել» թիմի նկատմամբ:

ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը մեզ հաղորդեց, որ այս կարևոր մրցաշարին մասնակցում են ֆուտզալի 11  ուժեղագույն թիմեր: Բիզնես լիգայի մրցաշրջանը կավարտվի փետրվարին, իսկ երկրորդ խաղը վաղն է՝ դեկտեմբերի 16-ին, «Դինամո» մարզադահլիճում, ժամը 21.00-ին. ՀՊՏՀ թիմը կխաղա «Մուլտի վելնես»-ի հետ:

Մեր ֆուտզալիստներին մաղթում ենք գոլառատ խաղեր:

Լուսանկարը՝ Ֆուտզալի բիզնես լիգայի պաշտոնական կայքից (կարմիր մարզաշապիկներով ՀՊՏՀ ֆուտզալիստներն են):

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին