Գիրք-նվեր՝ առաջավոր ուսանողներին
Մեր համալսարանի միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտության բակալավրիատի 1-ին կուրսում այսօր «Հայոց լեզու» առարկայի դասը սովորականից տարբեր էր. Մայրենի լեզվի օրվա, ինչպես նաև Գիրք նվիրելու օրվա առիթով լեզուների ամբիոնի դասախոս Ռիմա Մալոյանը իր հեղինակած «Հայոց լեզու» ուսումնագործնական ձեռնարկի օրինակներ նվիրեց բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին: Դասի հատուկ հյուրերն էին լեզուների ամբիոնի ղեկավար Սուսաննա Չալաբյանը և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ղեկավար Գրիգոր Նազարյանը:
Ռիմա Մալոյանի խոսքով՝ այս նախաձեռնությունը նպատակ ունի խրախուսելու առաջավոր ուսանողներին: Դասախոսը գրքեր նվիրեց նաև բանակից վերադարձած 3 ուսանողի՝ Հայկ Ստեփանյանին, Վիրաբ Գրիգորյանին և Տիգրան Թումանյանին, ևս երկու ուսանող գիրք ստացավ վիճակահանությամբ:
Ելույթ ունեցան Գրիգոր Նազարյանը և Սուսաննա Չալաբյանը՝ կարևորելով տնտեսագետ-ուսանողների մայրենի լեզվի լավ իմացությունը: Ամբիոնի ղեկավարները շնորհակալություն հայտնեցին Ռիմա Մալոյանին՝ հետաքրքիր ու խրախուսական նախաձեռնության համար:
Դասի ընթացքում քննարկվեցին հայերենի անաղարտությանը, օտարաբանությունների անհարկի կիրառությունների, մայրենի լեզվում հրատապ այլ խնդիրների վերաբերյալ հարցեր:
Դասախոսի նախաձեռնությունը մեծ ոգևորություն էր առաջացրել ուսանողների մոտ :
Հիշեցնենք, որ «Հայոց լեզու» ուսումնագործնական ձեռնարկը լույս է տեսել դեկտեմբերին, լույսընծայմանն անդրադարձել էինք մեր լրահոսում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին