ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը շնորհավորանք է հղել Մարտի 8-ի կապակցությամբ
ՀՊՏՀ հարգելի աշխատակցուհիներ, ուսանողուհիներ, ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը Մարտի 8-ի առթիվ շնորհավորանք է հղել: Հիշեցնենք, որ բուհի ղեկավարը օրեր առաջ պարգևատրել էր նաև բուհի հիմնական աշխատող համարվող ավելի քան 400 կանանց:
Ռեկտորի շնորհավորանքին ծանոթացեք ստորև.
Մեր համալսարանի հարգելի կանա՛յք ու աղջիկնե՛ր
Գարնանային այս գեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի առիթով ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները և սրտի անկեղծ խոսքը:
Կնոջ հանդեպ սերն ու մեծարանքը մեր ժողովրդի ավանդույթներից ու մշակույթից անբաժան են: Հայ կնոջ կերպարը, պատահական չէ, որ նույնացվել է հայրենիքի, հայոց լեզվի ու հայ օջախի սյան ու պահապանի կերպարի հետ: Դուք որքան գեղեցիկ եք, նույնքան ուժեղ եք և տոկուն: Ձեր դերակատարումն անուրանալի է ինչպես ընտանեկան հարկի տակ, այնպես էլ մասնագիտական ոլորտում:
Սիրելի գործընկերուհինե՛ր և ուսանողուհինե՛ր, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ, մաղթում, որ անձնական երջանկությունն ու ընտանեկան բարօրությունը ամրապնդվեն մասնագիտական ու աշխատանքային հաջողություններով ու իրականանան ձեր բոլոր նվիրական երազանքները:
ԿՈՐՅՈՒՆ ԱԹՈՅԱՆ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր