ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդը` «Հայկյան» մրցանակաբաշխության մրցանակակիր

Դիտումների քանակ՝ 1324

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Հայկյան 2015» մրցանակաբաշխությունը, որին ներկա է գտնվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհուրդը հերթական անգամ դարձել է մրցանակակիր «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին» անվանակարգում` նույն անվանակարգում հայտնվելով Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի հետ միասին:

Մրցանակաբաշխության և մրցանակակիրների մասին մանրամասն տեղեկատվության կարող եք ծանոթանալ այստեղ` heh.am/?module=article&utility=show_article&id_article=2517&lang=am:

Միջոցառմանը ներկա է եղել ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը:

Միջոցառման մանրամասներին կանդրադառնանք վաղը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին