էստոնական համալսարաններում ուսանելու հնարավորություններ. ՀՊՏՀ-ում էին էստոնացի հյուրեր
Այսօր մեր համալսարանում էին Էստոնիայի 3 բուհերի՝ Տարտուի համալասարանի, Տալլինի համալսարանի և Տալլինի տեխնոլոգիական համալսարանների ներկայացուցիչներ՝ Տարտուի համալսարանի մարքեթինգի և հաղորդակցության բաժնի ղեկավար Էվելի Սոոն, Տալլինի տեխնոլոգիական համալսարանի միջազգային հաղորդակցության և համագործակցության բաժնի ղեկավար Քեյթ Կիիսսելը և Տալլինի համալսարանի միջազգային մարքեթինգի մասնագետ Կարոլին Մեգին, ովքեր ուսանողներին ներկայացրին նշված բուհերում կրթություն ստանալու հնարավորությունները, ուսումնական գործընթացը:
Միջոցառումը կազմակերպել էր ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնինը, ներկա էր բաժնի պետ Վարդ Ղուկասյանը: Վերջինս ներկայացրեց հյուրերին և նշեց, որ մեր համալսարանի ուսանողներից մեկն արդեն Տարտուի համալսարանում է ՝ «Էրասմուս +» ծրագրով և առաջիկայում նույն ծրագրով ՀՊՏՀ-ում կհյուրընկալվի նշված համալսարանից մեկ դասախոս: Արտաքին կապերի բաժնի պետի խոսքով՝ Տարտուի համալսարանում հյուրընկալված մեր ուսանողը բավականին լավ տպավորություններ ունի:
Հյուրերից յուրաքանչյուրը ներկայացրեց իր համալսարանի, կրթական, կրթաթոշակային ծրագրերի (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա), ուսանողական առօրյայի, վարձավճարների, դիմելու կարգի և վերջնաժամկետների մասին տեղեկատվություն: Բանախոսները համառոտ անդրադարձ կատարեցին Էստոնիայի բնակչությանը, բնակլիմայական պայմաններին:
Տեսապատկերի միջոցով ուսանողները ծանոթացան Էստոնական համալսարանների ֆակուլտետներին, գրադարաններին, մարզական, մշակութային կենտրոններին և այլն: Նշենք, որ դիմորդներից պահանջվում է անգլերենի իմացություն («Toefl», «Ielts»):
Հյուրերը պատասխանեցին ուսանողների հարցերին և նրանց հանձնեցին տեղեկատվական գրքույկներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին