Փոխանակման ծրագրեր, հետազոտական նախագծեր «Հորիզոն 2020»-ի շրջանակներում. այց Իտալիա
Հունվարի 21-23-ը ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը, ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը, նույն համալսարանի որակի ապահովման կենտրոնի տնօրեն Վարազդատ Հովհաննիսյանը այցելել են Իտալիա, հանդիպումներ ունեցել Ալմա Լաուրեա միջհամալսարանական կոնսորցիումի և Բոլոնիայի համալսարանի ղեկավար կազմերի հետ:
Ալմա Լաուրեա միջհամալսարանական կոնսորցիումում տեղի ունեցած հանդիպման արդյունքում որոշվել է խորացնել համագործակցությունը Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում հետևյալ ուղղություններով.
- Մշակել «Հայաստանի բուհերի շրջանավարտների ծառայողունակության բարձրացման և մարդկային կապիտալի գնահատման բարձրագույն կրթության ցանցի ստեղծում» Տեմպուսի ծրագրի շարունակականությունը ապահովող նոր ծրագիր:
- Մշակել և Եվրոպական Միություն ներկայացնել «Հորիզոն 2020» համատեղ հետաքրքրություն ներկայացնող հետազոտական ծրագրեր:
Բոլոնիայի համալսարանում կայացած քննարկմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել «Էրազմուս+» ծրագրի 2 ուղղություններով․
- Գործողություն 1, Ուսանողների, դասախոսների և վարչական աշխատողների փոխանակում Բոլոնիայի համալսարանի հետ,
- Գործողություն 2, մշակել համատեղ հետաքրքրություն ներկայացնող ծրագիր՝ կազմելով միջհամալսարանական կոնսորցիում հայկական այլ և Եվրոպական համալսարանների հետ,
- Մշակել և Եվրոպական Միություն ներկայացնել «Հորիզոն 2020» համատեղ հետաքրքրություն ներկայացնող հետազոտական ծրագրեր:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին