ՀՊՏՀ ուսանողների ուսումնաարտադրական և գիտահետազոտական փորձառությունները կմեկնարկեն փետրվարին

Դիտումների քանակ՝ 2084

2015-2016 ուստարվա ուսումնական պլանի համաձայն՝ ՀՊՏՀ ավարտական կուրսերի ուսանողների ուսումնաարտադրական  և գիտահետազոտական փորձառությունները (պրակտիկա) կմեկնարկեն փետրվարին:

Առկա բակալավրիատի 4-րդ, հեռակա բակալավրիատի 5-րդ կուրսերը ուսումնաարտադրական փորձառություն կանցնեն փետրվարի 10-ից ապրիլի 6-ը, իսկ

առկա մագիստրատուրայի 2-րդ կուրսերը գիտահետազոտական  փորձառություն կանցնեն փետրվարի 10-ից ապրիլի 20-ը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնի ղեկավար Էռնեստ Դավթյանը:

«Ուսանողների գերակշիռ մասն արդեն ընտրել է իր պրակտիկայի վայրը. նրանք պրակտիկա կանցնեն թե' բուհի գործընկեր-կազմակերպություններում, թե' իրենց կողմից առաջարկված վայրերում: ՀՊՏՀ գործընկեր կազմակերպություններից մի քանիսը պրակտիկայի համար  ուսանողներին  ընտրել են մրցութային կարգով (հարցազրույց, թեստ և այլն)»,-ասաց Էռնեստ Դավթյանը:

Կարիերայի և մարքեթինգի կենտրոնը հիշեցնում է՝ այն ուսանողները, ովքեր դեռ  չեն ընտրել փորձառության վայրը, առաջիկայում պետք է դիմեն համապատասխան ամբիոններ կամ կարիերայի և մարքեթինգի կենտրոն:

Նշված կենտրոնը տրամադրել է նաև ՀՊՏՀ գործընկեր կազմակերպությունների ցանկը, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին