Տարեվերջին` կրկին զինվորի կողքին

Դիտումների քանակ՝ 1501


Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ վարչապետ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ: Վարչապետի գլխավորությամբ զորամաս են մեկնել նաև  ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը, ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը:

Նրանք ծանոթացել են զինվորների առօրյային, շնորհավորել գալիք տոներն ու նվերներ հանձնել: ՀՊՏՀ-ականները հանդիպել են նաև համալսարանի ուսանող-զինվորներին, զրուցել նրանց հետ: Հանդիպմանը բարձր է գնահատվել զինվորների ներդրումը մեր երկրի անվտանգության ու խաղաղության ապահովման, սահմաններն անառիկ պահելու գործում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին