Նորություններ

Գտնվել է 11 նորություն

ՀՊՏՀ խորհրդի նախագահ. Տնտեսագիտական համալսարանի դռներից պետք է դուրս գան որակյալ և մրցունակ մասնագետներ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նորակազմ խորհուրդը տարեսկզբից արդեն հրավիրել է երկու նիստ, հաստատել է 2018թ. հաշվետվությունները, ինչպես նաև բուհի նոր կառուցվածքը: Խորհրդի նախագահ, «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանն առանձին հանդիպում է ունեցել նաև ուսանողական խորհրդի...

Որակ, արդյունավետություն, կիրառականություն. Տնտեսագիտական համալսարանում քննարկվեց բուհի 2018-2023 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի նախագիծը (լուսանկարներ)

ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վաչե Գաբրիելյանի, ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, վարչական ստորաբաժանումների ղեկավարների, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմերի և ուսանողների մասնակցությամբ ՀՊՏՀ-ում այսօր կայացավ ՀՊՏՀ 2018-2023 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի...

ՀՊՏՀ խորհրդի նախագահը և ռեկտորը հյուրընկալվել են «Ուսանողական ամառ - 2017» մարզամշակութային փառատոնին

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ՀՊՏՀ կառավարման խորհրդի նախագահ Վաչե Գաբրիելյանը օգոստոսի 18-ին հյուրընկալվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Դիլիջանի մարզաառողջարանում անցկացվող  «Ուսանողական ամառ - 2017» մարզամշակութային փառատոնին, որը  մեկնարկել...

Տարեվերջին` կրկին զինվորի կողքին

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ վարչապետ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ: Վարչապետի գլխավորությամբ զորամաս են մեկնել նաև  ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր...

ՀՀ վարչապետ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՊՏՀ խորհրդի նիստը. համալսարանի գործունեությունը հավանության արժանացավ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր  կայացավ բուհի խորհրդի նիստը՝ ՀՀ վարչապետ, համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ: Նիստին մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, խորհրդի անդամներ, բուհի պրոռեկտորները, դեկաններ, ամբիոնների վարիչներ, պրոֆեսորադասախոսական...

ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ վարչապետ. ռեկտոր Կորյուն Աթոյանի շնորհավորանքը

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ ԱԺ նախագահ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ վարչապետ: Այս նշանակման կապակցությամբ Հովիկ Աբրահամյանին իր շնորհավորանքն է հղել ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը: Ներկայացնում ենք ռեկտորի...

Հովիկ Աբրահամյանն այցելեց «ՀՀ տնտեսության զարգացման մարտահրավերներն ու խոչընդոտները» գիտաժողովի մասնակիցներին

Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում երեկվանից մեկնարկած «ՀՀ տնտեսության զարգացման մարտահրավերներն ու խոչընդոտները» խորագրով «EconewMIND» ուսանողական գիտաժողովի երկրորդ օրը` ապրիլի 27-ը, գիտաժողովի մասնակիցների համար հիշարժան դարձավ. նրանց այցելեց ՀՀ Ազգային Ժողովի նախագահ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի...

Այսօր ՀՊՏՀ խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ծննդյան տոնն է

Այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ծննդյան օրն է, ինչի առիթով ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության անունից շնորհավորանքի խոսք է հղել: Այն ներկայացնում ենք...

ՀՀ ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը պարգևատրվել է ԱՊՀ ՄԽՎ ոսկե մեդալով

Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ, ուրախությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, մեր բուհի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը պարգևատրվել է ԱՊՀ ՄԽՎ ոսկե մեդալով։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից, նոյեմբերի 22-ի երեկոյան ԱՊՀ ՄԽՎ անդամ-պետությունների խորհրդարանների...

Մեր բուհի խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ստեփանակերտում պարգևատրվել է Մեսրոպ Մաշտոց շքանշանով

Հարգելի ՀՊՏՀ–ականներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Ստեփանակերտում պարգևատրվել է Մեսրոպ Մաշտոց շքանշանով։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից, սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած...