Տարեմուտի հանդիպում ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1146

Բոլորիս սիրելի համալսարանի ջերմ պատերի ներքո այսօր տոնական խանդավառություն էր. ՀՊՏՀ խորհրդի նիստի ավարտից հետո բուհի ղեկավարության նախաձեռնությամբ  Ամանորին ընդառաջ կազմակերպվել էր տարեմուտի հանդիպում:

Բուհի նախասրահում  տոնական սեղանը և բարձր տրամադրությունը համախմբել էր ՀՊՏՀ խորհրդի անդամներին, բուհի ղեկավարությանն ու կոլեկտիվին: Բոլորը ջերմորեն շնորհավորում էին միմյանց՝ գալիք տոների առիթով և բաժակ բարձրացնում՝ ի նշան աշխատանքային տարվա հաջող ամփոփման:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

Հանդիպումը ներկայացնում ենք լուսանկարային ակնթարթներով (լուսանկարային շարքն՝ այստեղ):

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը