Լույս է ընծայվել «Սփյուռքի ներդրումները ՀՀ տնտեսության մեջ. զարգացման հեռանկարներ» աշխատությունը

Դիտումների քանակ՝ 1419

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտողներ Սամվել Ավետիսյանի, Արմեն Գրիգորյանի, Սուրեն Բաբաջանյանի և Աշոտ Կիրակոսյանի հեղինակությամբ լույս է տեսել «Սփյուռքի ներդրումները ՀՀ տնտեսության մեջ. զարգացման հեռանկարներ» աշխատությունը, որի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ինչպես հայտնում են «Ամբերդ» հետազոտական կենտրոնից, այս գիրքը ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կատարած հետազոտության ամփոփումն է: Ներկայումս ավարտին են մոտենում ՀՀ նախարարությունների կողմից առաջարկված՝ «Լայնածավալ շինարարության խթանման ազդեցությունը ՀՀ տնտեսական աճի և տարածական զարգացման վրա» (գիտական ղեկավար տ.գ.դ., պրոֆեսոր Կորյուն Լուկաշի Աթոյան),  «ՀՀ մարզերում փոքր և միջին բիզնեսի զարգացման ազդեցությունը աղքատության կրճատման վրա»  գիտական ղեկավար տ.գ.դ., պրոֆեսոր Միքայել Սերգեյի Մելքումյան ), «ՀՀ արտահանման բազմազանեցման և աճի հնարավորությունները» (գիտական ղեկավար տ.գ.դ., պրոֆեսոր Զոյա Աղվանի Թադևոսյան), «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման կառուցակարգերի մշակում» (գիտական ղեկավար տ.գ.դ.,պրոֆեսոր Սամվել Սերյոժայի Ավետիսյան ) թեմաներով հետազոտությունները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապեր